Մոնթեն այսօր կդառնար 65 տարեկան

Այսօր Հայաստանի Հանրապետության և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 65 տարեկան։ Մոնթեն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի առաջին պատերազմի ժամանակ։ 1992 թվականին Մոնթեն ստանձնում է Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ Մ. Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

«Եթե պարտվենք պատերազմը Արցախում, պատերազմը չի վերջանա, Ադրբեջանը պատերազմը կշարունակի Զանգեզուրի համար, իսկ եթե Զանգեզուրը վերցնեն, ապա շատ դժվար է հավատալ, որ Հայաստանը որպես երկիր կգոյատևի»։ Սա ասել է Մոնթեն՝ Արցախի առաջին պատերազմի ժամանակ։

Մոնթեն զոհվել է խորհրդավոր հանգամանքներում, 1993 թվականի հունիսի 12-ին։ Մոնթեն «երկրորդ» անգամ սպանվեց 2020 թվականի նոյեմբերի 25-ին, երբ ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) համաձայնությամբ` Ադրբեջանին հանձնվեց Մոնթեի ազատագրած Քարվաճառը։

Մոնթեի դեմ արշավը շարունակվում է նաև այսօր։ Որոշ հայտնի սոցիալական ցանցեր՝ այդ թվում «Facebook»-ը, արգելափակում է այն բոլոր հաշիվներն ու էջերը, որոնցում նշվում է Մոնթեի անունը, կամ տեաղադրվում է նրա նկարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիները Ջերմուկից ականներ են տեղափոխել Սարիբաբա․ Մարուքյան

Հաջորդը

Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը. Արամ Վարդևանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք է բերվել և պահվել 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. Դատախազություն

Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված…
Դիտել

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հայրենիք կվերադառնա աննախադեպ արդյունքով

Բոսնիա և Հերցոգովինայում ավարտվեց բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Այն հայկական բռնցքամարտի համար առանձնացավ փայլուն արդյունքով՝ 2…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share