Մտորումներ ծիծեռնակաբերդի ճանապարհին

108 տարի առաջ դարերով իր հողին կառչած հայը դարձավ անտուն և բռնեց գաղթի ճանապարհը: Այս վիշտը, որին խառնված է վրեժը, դրոշմված է  հայի սրտում։ Ազգային ողբերգության հերթական տարելիցին հայ ժողովուրդն իր հարգանքի տուրքը մատուցեց մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին, խոնարհեց ծաղիկներ, մրմնջաց, որ հիշում է և պահանջում։

Քայլող մարդկանց մեջ ամեն հայ իր տեսակետն ուներ 1915 թվականին կատարված Հայոց Ցեղասպանության վերաբերյալ։ Որոշների կարծիքով՝ պատմության հետ հաշտվելն ավելի ապրեցնող է, քան հիշելը կամ պահանջելը, որոշներն էլ պնդում էին, որ չհիշելն ու չպահանջելը՝ ծնելու է նոր ցեղասպանություն։ 

Քայլերթի մասնակից Զավեն Հարոյանը նկատում է՝ հայ ազգը տարվա մեջ համախմբվում է միայն ապրիլի 24֊ին և նաև կարծում է, որ մեզ համախմբող հաղթական մեխանիզմներ են պետք.

«Պատմությունը դասեր քաղելու համար է, որ հասկանանք` ինչ է եղել և այլևս չկրկնվի այդ ամենը։ Հայ ազգը մտքի, գաղափարի պակաս ունի, պետք է մտածել ու հասկանալ, իսկ լուծումը ուժեղ պետություն կառուցելն է` բոլոր առումներով։ Ուժեղ քաղաքակրթություն ստեղծելը, հզորանալը, համախմբվելը ամենակարևորն են։ Համախմբող մեխանիզմներ չունենք։ Ստեղծենք մեզ միավորող գաղափարներ, որ կարողանանք միասնական լինենք և հասնենք հաղթանակի», – ավելացրեց նա։

Հայ Ասպետցիները նույնպես իրականացնում էի քայլերթ պաստառներով։ Պաստառները Մեծ Հայքի գավառների քարտեզագծմամբ և անվանումներով էին։ Մասնակիցներից Գուրգեն Դանեիլյանն ընդգծում է, որ նրանք հստակ միտք են արտահայտում, այն է` առօրեական պահել Արևմտյան Հայաստանի միացումը։

Ուսանող Ժենյա Աբգարյանն էլ մտահոգվում է, որ Ծիծեռնակաբերդ այցելուների քանակը նվազում է.

«Ինքս մանկավարժական համալսարանի հետ յուրաքանչյուր ապրիլի 24-ին երթով գալիս եմ այստեղ։ Այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին։ Սակայն ցավով նկատում եմ, որ տարեցտարի մարդկանց հոսքը նվազում է։ Մենք ոչ թե պետք է պակասենք, տարբեր պատճառներ բերենք չգալու համար, այլև ցեղասպանության մասին հիշենք նաև տարվա մնացած 365 օրը և յուրաքանչյուրս մեր չափով դրական ազդենք դրա ճանաչման գործում»։

Մշտապես հայերի կողքին կանգնած եզդի ժողովուրդը ևս իր դատապարտող խոսքերն էր ուղղում թուրքերին և քայլերթով միանում հայ ժողովրդին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հեղինակներ`

Անի Էվինյան

Մարինե Դվոյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայի ՊՆ նախարարն ու հետախուզության պետը ժամանել են Մոսկվա

Հաջորդը

Ցեղասպանությունը երեկ և այսօր

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Հուլիսի 4-ին Հայաստանում կգտնվի Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման` մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ

Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Հանդիպմանը մասնակցել է…
Դիտել

Հնդկաստանն օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը

Հնդկաստանն օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ Այս մասին գրում է News IADN-ը: «Hal…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխադարձ վիրավորանքներ, քաշքշոց՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ

Երևանի ավագանու նիստն ընդհատվեց այն բանից հետո, երբ Անի Խաչատրյանի ելույթից հետո վեճ առաջացավ նրա ու «Մայր Հայաստան»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share