Ցեղասպանությունը երեկ և այսօր

«Ապրիլքսանչորսյան երթը, թերևս, մեր իրականությունը կանխորոշած ու կանխորոշող ամենաազդեցիկ երևույթն է, մեր պատմության, անցյալի և ապագայի մասին մտածելու մի բացառիկ օր». ասվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձում: Թեև սա հերթական ուղերձի մեջ ասված հերթական միտք է, ամեն դեպքում հետ նայել արժե:

Նախորդ դարում իրականացված Հայոց ցեղասպանությունը մինչև օրս չի ճանաչվել այն իրականցնողի` Թուրքիայի կողմից: Թուրքերի ցեղասպան քաղաքականությունը շարունակվել է այս ամբողջ ընթացքում և տարբեր արտահայտումներ գտել մեր՝ վերջին100 տարվա պատմության մեջ: 1988 -1990թթ. Ադրբեջանում Բաքվի և Սումգայիթի ջարդերը ոչ այլ ինչ էին, քան հերթական ցեղասպան գործողություն` ուղղված հայերի դեմ: Այսօր Արցախի շրջափակումը ևս հայատյացության և հայերին ոչնչացնելու, հակահայ քաղաքականության հետևանքներից մեկն է։


Եթե այսօր գրեթե չեն մնացել Մեծ Եղեռնը վերապրածներ, ապա Սումգայիթի և Բաքվի ջարդերը վերապրած մարդիկ ապրում են մեր կողքին, հիշում և զգուշացնում:

Ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթը և իր ընտանիքը 1990 թ. Բաքվից տեղահանվածների մեջ էին: Նրա և ընտանիքի տեսածի, ապրածի մասին պատմող գիրքը լույս է տեսել 2012-ին անգլերենով, հետո նաև թարգմանվել է ռուսերեն, իսկ 2022-ին` հայերեն: Աննա Աստվածատուրյան Թերքոթը գրել է Բաքվում այդ օրերին տեղի ունեցած այն վայրագությունների և դաժանությունների մասին, որոնց ականատեսն է եղել 8 տարեկանում, և որոնք շարունակվում էին դարասկզբի ոճրի տրամաբանությունը:

Ապրիլի 24-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցած «Ցեղասպանությունն այսօր» խորագրով հանդիպման ժամանակ Աննան նշեց, որ իր համար առաջնային չի եղել գիրքը թարգմանել հայերեն, որովհետև կարծել է, որ հայերը գիտեն դրա մասին, նրա նպատակը՝ անգլախոս և ռուսախոս համայնքներին մեր ցավի և իրականության մասին պատմելն է եղել:

Պատերազմից հետո է նա անհրաժեշտություն համարել գիրքը թարգմանել հայերեն, որովհետև հասկացել է, որ Հայաստանում չգիտեն, թե ինչ է եղել Բաքվում, և որ դա կրկնվում է այսօր: Նա գրքի միջոցով ազատվել է այդ օրերի ապրումներից, և այդ հարցում ուրիշներին օգնելու նպատակ ունի նաև: Աննա Աստվածատուրյանը նշում է՝ այն ինչ այսօր կատարվում է Արցախում առանձին ցեղասպանություն չէ, այլ ցեղասպանության շարունակություն է:

Նրա հիմնած «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի միջոցով նա օգնել և օգնում է հետպատերազմյան Արցախում ապրող մարդկանց: Ասում է՝ Ադրբեջանի հետ խաղաղ ապրել չի պատկերացնում, քանի որ դրա համար նախ անհրաժեշտ է Ադրբեջանի և նրա ժողովրդի կողմից իրենց իսկ պատմության ընդունումը:

Հեղինակ՝ Անի Ղևոնդյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մտորումներ ծիծեռնակաբերդի ճանապարհին

Հաջորդը

Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը ընտրողներին կաշառք են տվել. գործն ուղարկվել է դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

Ձեր թեկնածուն քաղաքական մահապարտ ահաբեկչի է հիշեցնում․Կոնջորյան

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, թե հանձինս Անահիտ Մանասյանի իրենք ճիշտ թեկնածու են առաջադրել ՄԻՊ…
Դիտել

Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է. ԱՆ

Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի: Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է: Տարբեր…
Դիտել

Արցախի Օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր

Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած Օպերատիվ շտաբի նիստում մի շարք հրատապ հարցեր են քննարկվել Արցախի Հանրապետության պետական նախարար,…
Դիտել

Թմրանյութեր, թռչող սարք, հեռախոսներ. ԱՆ-ն ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված արգելված իրերի հաշվետու զեկույցը

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share