Ձեր թեկնածուն քաղաքական մահապարտ ահաբեկչի է հիշեցնում․Կոնջորյան

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, թե հանձինս Անահիտ Մանասյանի իրենք ճիշտ թեկնածու են առաջադրել ՄԻՊ պաշտոնում։ Նա անդրադարձել է հարցադրումներին, թե ինչպես կարող է Անահիտ Մանասյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, զբաղվելու մարդու իրավունքների պաշտպանությամբ. «Տպավորություն է, որ գլխավոր դատախազությունն իր կառուցակարգերով ու էությամբ մի կառույց է, որն ի բնե զբաղվում է մարդու իրավունքների ոտնահարմամբ և մարդկանց հալածելով։ Տպավորություն է, որ իրավական պետության մեջ կա դեմոնիզացված մի կառույց, որն զբաղված է մարդկանց հետապնդելով, և կան ուրիշ մարդիկ, որոնց զբաղվում է հետապնդվածների իրավունքներով։ Դատախազությունն իրավական պետության կառուցակարգերի տրամաբանությամբ ևս իր գործունեության ընթացքում առաջնորդվում է իրավունքների պաշտպանությամբ»,- ասաց նա։

Նա անդրադարձավ նաև ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նիստին, ապա, դիմելով «Հայաստան» խմբակցությանը, նշեց. «Ենթադրենք, ձեր երկու պատգամավորներից մեկը գործուղման էր, մյուսը՝ վատառողջ։ Բայց ԱԺ կանոնակարգ օրենքը չի արգելում, որ ձեր խմբակցության մյուս պատգամավորները մասնակցեին այդ նիստին։ Կարո՞ղ էին մասնակցել, այո, կարող էին։ Ինչո՞ւ չեն մասնակցել։ Թույլ տվեք ենթադրել՝ ձեր թեկնածուն, լսելով նրա հանրային խոսքը, հետագիծը, քաղաքական մահապարտ ահաբեկչի է հիշեցնում, որ իրեն ուղարկում եք մի տեղ, և նա պատրաստ է գնալ ու պայթել։ Հայտնի բան է՝ երբ որևէ մեկն ահաբեկչություն է կազմակերպում, ուրիշի միջոցով իրականացնելիս ինքը չի հայտնվում ահաբեկչության վայրում»։

Հիշեցնենք՝ ընդդիմությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրել էր Էդգար Ղազարյանի թեկնածություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում են տեղումներ

Հաջորդը

Ձեր պահվածքով խախտել եք էթիկայի կանոնները (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ժամանել է Բեռլին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ Բեռլին: Այցի շրջանակում վարչապետն…
Դիտել

Սակրավորները վնասազերծել են Խանջյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերված նռնակը.ԱԻՆ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 09։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ…
Դիտել

ՔՊ խմբակցության ղեկավարը ՌԴ դեսպանի ուշադրությունը հրավիրել է ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր Ազգային Ժողովում ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share