Նախատեսվում է Մոն Դը Մարսանում անցկացնել հայկական մշակույթի փառատոն

Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանն այսօր` սեպտեմբերի 10-ին, ընդունել է Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքից ժամանած պատվիրակությանը՝ գլխավորությամբ Մոն Դը Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոյի։ Այս մասին տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանից։

Ռուբեն Սանոյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա նրանց ներկայացրել Գյումրին իր պատմությամբ, մշակույթով և սպորտով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին:

Շառլ Դայոն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կիսվել քաղաքից ստացած տպավորություններով, ապա անդրադարձել իրենց նախաձեռնությանը, որի շրջանակներում նախատեսում են Մոն Դը Մարսանում անցկացնել հայկական մշակույթի փառատոն` համագործակցելով Ֆրանսիայում բնակվող և ծագումով հայ արվեստագետների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Մոն դը Մարսանի և Գյումրու միջև քույր քաղաքների հուշագիր ստորագրելու, դրա ընթացակարգերի, անհրաժեշտ աշխատանքների մասին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործակցության և քույր քաղաքների հուշագրի ստորագրման նախաձեռնությունը հնարավորինս կարճ ժամկետներում կյանքի կոչելու:

Հանդիպումից հետո հյուրերը եղել են նաև Գյումրու պատմության թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, ապա շրջել քաղաքում, եղել են նաեւ Սեւ Բերդում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Արտավազդ Փելեշյանն այսօր նշում է 85-ամյակը

Այսօր գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 85-ամյա հոբելյանն…
Դիտել

Մարդիկ կարող են խուսափել Հայաստանի տարածքով ապրանքներ ներմուծելուց․ Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հուսով է, որ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը արագ կկարգավորվի, հակառակ…
Դիտել

Պայթյուն հրդեհի բռնկումով. կա մեկ զոհ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 13-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է…
Դիտել

Իրավիճակը Լարսում կարգավորվել է․ Վրաստանի ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Վերին Լարս-Կազբեկի սահմանային անցակետում իրավիճակը կարգավորված է: ««Դարիալի» սահմանային անցակետում բեռնատարների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share