Նախարարն ուշ երեկոյան հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից

Նախարարն անձամբ ուշ երեկոյան հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։

Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ 2021թ․ին շինարարական աշխատանքներ են կատարվել ընդհանուր երկարությամբ 43 կմ հատվածում։ 12,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2020 թ․ին և այդ աշխատանքներն արդեն ավարտվել են։ 17,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2021թ․ ամռանը և այդ հատվածի աշխատանքների ավարտը սահմանված է այս տարվա վերջ։

Եվս 13 կմ ճանապարհահտվածի հիմնանորոգումը, որը սկսվել էր այս տարի ամռանը, արդեն ավարտական փուլում են։2021 թ վերջին կունենանք Մ-2-ի Գորիս -Կապան հատվածը շրջանցող Տաթև Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։Տաթև-Աղվանի ճանապարհի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է շուրջ 5,25 մլրդ դրամ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավազակություն՝ բուժքույրերի նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

Հաջորդը

Ավելի սերտ գործակցելու անհրաժեշտություն կա․ Կարեն Անդրեասյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազին

Առնչվող նյութեր
Դիտել

Ալեն Սիմոնյանը հարցաքննվում է Լևոն Երանոսյանի գործով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել է Ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով։ Խոսքը…
Դիտել

ՀՀ կենտրոնական բանկում կստեղծվի բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի…
Դիտել

Շառլ Միշելը եռակողմ հանդիպման վերաբերյալ ամփոփիչ հայտարարություն է տարածել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հետ երկրորդ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ…
Դիտել

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը գործնական փուլում է

Խորհրդային Միության տարիներին մշակված ու տասնամյակներ շարունակ թղթի վրա մնացած Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը մտել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share