ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Գերմանիային եւ Ֆրանսիային կոչ է արել ակտիվացնել օգնությունն Ուկրաինային

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել Է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան «կարող Էին ավելին անել» Ուկրաինային սպառազինությունների մատակարարման առումով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռասմուսենը Politico թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ, լինելով եվրոպացի, «շփոթության մեջ Է այն առումով, ինչը կհամարեր շատ համեստ եվրոպական ներդրում»: «Թեեւ ես պետք Է խոստովանեմ, որ այն (ներդումը) վերջին ամիսներին ավելացել Է, գերմանացիները կարող Էին ավելին անել: Նրանք պետք Է (Ուկրաինային) մատակարարեն Leopard տանկեր, իսկ Ֆրանսիան՝ ավելի շատ Caesar (ինքնագնաց հաուբիցներ)… Ես հուսով եմ, որ երկու երկրները կակտիվացնեն իրենց ջանքերը»,-հայտարարել Է Ռասմուսենը:

Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով:

Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, կդառնան օրինական նպատակ Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական արդյունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Հաջորդը

Պրահայում մեկնարկել է Ալիև-Միշել հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտնեց, թե որ կետի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնություն կա

Կա ընդամենը մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ունեն, դա Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share