Ներկայացվել է ՆԳ նախարարության ստեղծման փաթեթը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրել է Ներքին գործերի նախարարության կազմավորման ծրագրի փաթեթը: Ըստ այդմ՝ Ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

Ստեղծվելիք նախարարությունում կկենտրոնացվի ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր:

Նոր նախարարության ստեղծման փաթեթի մշակման փուլում իրականացվել են դրա կազմում ընդգրկվող բոլոր ծառայությունների և մարմինների, դրանց գործառույթների մասնագիտական խորը ուսումնասիրություններ և որպես ուղենիշ է ընդունվել այն սկզբունքը, որ ենթակա պետական մարմինները կենտրոնանալու են միայն իրենց մասնագիտական ֆունկցիայի իրականացման վրա, ծառայությունների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման համար։ Նախարարը լինելու է ծառայությունների գործունեության քաղաքական պատասխանատուն։

Նախարարության կազմում ընդգրկվող 3 ենթակա մարմինների ղեկավարներին նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է Վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Նախագծի համաձայն՝ Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության տնօրենն ի պաշտոնե հանդիսանալու են ներքին գործերի նախարարի տեղակալներ: Փաթեթային լուծմամբ առաջարկվում է զուգահեռաբար դադարեցնել Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը և որպես անցումային փուլ նախատեսվել է մինչև 4 ամիս ժամկետ՝ ԱԻՆ գործունեության դադարեցման համար: Այսինքն՝ նախագծերի ընդունումից հետո որոշակի կարճ ժամանակահատված կլինի Կառավարության 13 անդամ, որից հետո, երբ ամբողջությամբ դադարեցվի Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, Կառավարությունը կվերադառնա 12 անդամով գործունեության ծավալմանը:

Նման լուծումը երաշխավորում է այս մեծ ռեֆորմի ընթացքում հանրությանը մատուցվող ծառայությունների անգամ մեկ րոպե կանգ չունենալը: Ներքին գործերի նախարարության ստեղծմանը հաջորդելու են օրենսդրական և գործառնական մակարդակում այլ նախաձեռնություններ ևս, որոնք կամբողջացնեն ոլորտային բարեփոխումների իրականացումը, ինչի արդյունքում մեր քաղաքացիներին նոր նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունները մշակութային և որակական առումով կներկայանան ամբողջովին նոր մոդելով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքային չինովնիկների հեքիաթներն ու իրականությունը

Հաջորդը

ՊՆ և ՄԻՊ ներկայացուցիչների պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Շվեդիայում

Առնչվող նյութեր
Դիտել

Մայր Աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

Մայր Աթոռի հայտարարությունը. «Խորը մտահոգությամբ տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման…
Դիտել

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել

Հուլիսի 6-ին, ժամը 22։58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին  տեղի է ունեցել…
Դիտել

Զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share