Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանն Ուկրաինայի բանտերից մոտ 2500 քաղաքացի է առևանգել

Հաջորդը

Նոր անտառտնկարկի հիմնում «Եռաբլուր»-ում

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանը հերքել է իր ներգրավվածությունը ՀԱՄԱՍ-ի հարձակումներում

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը կիրակի հայտարարել է, որ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի պատմության ամենաարյունալի հարձակումներից մեկում, երբ իսլամիստական ՀԱՄԱՍ…
Դիտել

Վարչապետը հանձնարարել է ԼՂ-ի տեղահանվածների հարցով բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ

Հայաստանի համար մտահոգիչ է այն փաստը, որ մինչև հիմա չի գործարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ…
Դիտել

Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Թեհրան խորհրդակցությունների

Ադրբեջանում Իրանի դեսպան Սաիդ Աբբաս Մուսավին Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման ֆոնին Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի հետ։…
Դիտել

ԱՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սերվերային ցանցի վրա հարձակումներ գործելու քրեական գործը

Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2020թ.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share