Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանն Ուկրաինայի բանտերից մոտ 2500 քաղաքացի է առևանգել

Հաջորդը

Նոր անտառտնկարկի հիմնում «Եռաբլուր»-ում

Առնչվող նյութեր
Դիտել

Կան հարցեր, որ ճիշտ չեմ համարում բարձրաձայնել. Շահրամանյանը՝ մանրամասներ է ներկայացրել արցախցիների հետ հանդիպումից

Ղարաբաղի նախկին ղեկավար Սամվել Շահրամանյանը ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչությունում հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ։ Հանդիպումից հետո նա, ներկայացուցչության…
Դիտել

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հղի է լուրջ ապակայունացմամբ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հայտարարել է, որ  իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ…
Դիտել

Իրանի հոգևոր առաջնորդը թվիթերյան գրառմամբ կրկնել է հայ-իրանական սահմանի փակման անհնարինության մասին հայտարարությունը

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին թվիթերում գրառմամբ կրկնել է Իրանի դիրքորոշումը, որը հայտնել է Էրդողանի և Պուտինի հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share