Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դեմ է դռնբաց նիստի տեսանկարահանմանը

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դեմ է դռնբաց նիստի տեսանկարահանմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, քննում է քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։

Չնայած, որ նիստը դռնբաց է, սակայն պատասխանող կողմի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանն այս անգամ նույնպես դեմ արտահայտվեց նիստի աշխատանքների տեսանկարահանմանը ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։

Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանի քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։

Ապրիլին Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ

Հաջորդը

Մենք շարունակում ենք բախվել նոր տիպի սպառնալիքների. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ խաղաղապահները Լիբանանում մասնակցել են հանդիսավոր միջոցառման

ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում մարտի 21-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, նվիրված UNIFIL…
Դիտել

Արարատ Միրզոյանը Շալենբերգին մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական հիմնախնդրի եւ հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ

Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը քննարկել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share