Արարատ Միրզոյանը Շալենբերգին մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական հիմնախնդրի եւ հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ

Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը քննարկել են հայ-ավստրիական հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցեր։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Շալենբերգին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ։

«Ուրախությամբ պիտի նկատեմ, որ պարոն Շալենբերգը, միանշանակ, ողջունում և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և համանախագահության ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի՝ դեռ չլուծված հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև՝ իր աջակցությունն է հայտնում գոյություն ունեցող բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպիսիք են հայ ռազմագերիների հարցը և մշակութային հուշարձանների պահպանման և մատչելիության հարցերը», – համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի ԱԳ նախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական կողմը վերահաստատում է, որ ցանկանում է կառուցողական խոսակցություն Ադրբեջանի հետ. Արարատ Միրզոյան

Հաջորդը

Մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը. Ավստրիայի ԱԳ նախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Սա պատմական պահ է, որը կարող է մեծ հետք թողնել Հայաստանի ապագայի վրա․Մարտին Էռնեկյան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Հանդիպմանը ներկա էին…
Դիտել

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը. Reuters

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share