Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա հայտարարությունն անակնկալ չէր․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա հայտարարությունն իրենց համար անակնկալ չէր: 

Ըստ Սաղաթելյանի, իրենք այս մասին բարձրաձայնել են պարբերաբար. «Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհը և ժամանակացույցը: Ինձ թվում է, մայիսի 25-ին Մոսկվայում հանդես կգան եռակողմ ինչ-որ հայտարարությամբ, որից հետո այդ ամեն ինչը կշարունակվի Քիշնևում, այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի նոր պայմանագրի շուրջ: Հոկտեմբերի հանդիպման մասին ևս հայտարարվել է, կփորձեն ունենալ ամբողջական կապիտուլյացիայի պայմանագիր, այնուհետև այն կվավերացնեն: Ըստ էության՝ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, մտահոգ քաղաքացիները ունեն ընդամենը 5-6 ամիս երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար», – ասել է նա։ 

Սաղաթելյանը նշել է, թե ընդդիմադիր ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի կանխվի նոր կապիտուլիացիոն գործընթացը։ Ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծել դիմադրության նոր շարժում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում. «Մենք ընտրության հնարավորություն չունենք՝ կամ պետք է հանձնվել, կամ պետք է պայքարել հայրենիքի փրկության համար։ Իսկ հայրենիքի փրկության համար մղվող պայքարի բոլոր մեթոդներն արդարացված են»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել «Ֆենտանիլ» թմրամիջոցի հայտնաբերման դեպքից

Հաջորդը

Քրիստոսի արձանը կբացվի Հատիսի կողքին. Ծառուկյան

Առնչվող նյութեր
Դիտել

Բանակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ.…
Դիտել

Որոշում է ընդունվել չանել այդ քայլը. ԱԳ փոխնախարարը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարող կոնկրետ ասել, թե…
Դիտել

Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն

Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել…
Դիտել

Մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը․ «Թաթոյան» հիմնադրամ

Մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը, սարատեղին, չի գործում ՀԷԿ-ը ադրբեջանական սեպտեմբերի 13-14-ի ներխուժումների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share