Որոշում է ընդունվել չանել այդ քայլը. ԱԳ փոխնախարարը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարող կոնկրետ ասել, թե երբ է Հայաստանը քննարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը․ «Կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, որովհետև դա, ըստ երևույթին, քննարկվել է անվտանգության խորհրդում։ Կարծում եմ՝ այդ շրջանում է մոտավորպես եղել»,- ասել է Սաֆարյանը։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, «որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում»․ «Այդ աշխատանքները շարունակվում են։ Մենք դրա մասին արդեն հայտարարել ենք»,- ավելացրել է փոխարտգործնախարարը։

Ըստ Սաֆարյանի՝ շուտով կլինեն քննարկումներ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարության հետ կապված։ Նրա խոսքով՝ այս պահին չկա ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգ։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը Ռուսաստանից չի ստացել սպառազինությունը, որի համար վճարել է․ ԱԳ փոխնախարարը հաստատում է

Հաջորդը

Մայիսի 18-ին Համբարձման տոնն է

Առնչվող նյութեր
Դիտել

Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական…
Դիտել

Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը

ԵՄ՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share