Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը

ԵՄ՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովատչևը, Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման հարցով։ 

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում 2023թ․ ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ: Դա կարող է ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտվել որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ․ փետրվարի 22-ի պարտադիր վճռի հանդեպ անհարգալից վերաբերմունքի ակտ, որն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Միջանցքի ադրբեջանական շրջափակումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ հումանիտար դժվարություններ պատճառելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և մեծապես խաթարելով խաղաղության հեռանկարները։ Վերջին գործողություններն ավելի են սրում իրավիճակը։ Մենք կոչ ենք անում Բաքվին՝ անհապաղ փոխել իր քաղաքականությունը և պարտավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և միջազգային պարտավորությունների և նորմերի հարգմանը։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել կողմերին՝ բանակցությունների միջոցով լուծելու իրենց բոլոր տարաձայնությունները»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ

Հաջորդը

Ուկրաինան 9 անգամ ավելացրել է ռազմական ծախսերը

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է,…
Դիտել

Ճապոնիայի կառավարությունը ևս կաջակցի ԼՂ-ից տեղահանվածներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։Հանդիպման…
Դիտել

ՌԴ-ն և Իրանը կշարունակեն համագործակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ:  Այս մասին հայտնում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share