Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ապահովման կարևորությունը. Պուտինը զրուցել է Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ,  մանրամասն քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համար համակարգված ջանքերի կարևորությունը։

Նշվում է, որ այդ համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ալիևը Պուտինին տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Հաջորդը

Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունները

Առնչվող նյութեր
Դիտել

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Գերմանիային եւ Ֆրանսիային կոչ է արել ակտիվացնել օգնությունն Ուկրաինային

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել Է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան «կարող Էին ավելին անել» Ուկրաինային…
Դիտել

ՀՀ-ն պատրաստակամ է վերսկսելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը․ Արարատ Միրզոյան

Այսօր Երեւանում Չեխիայի ԱԳ նախարարի հետ համատեղ հայտարարության ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Նյու Յորքում…
Դիտել

Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ մնան համաձայնեցված օրակարգին․ Կլաար

Վերադարձել եմ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկեցի հարաբերությունների համապարփակ կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։ Այս մասին X-ի իր էջում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share