ՀՀ-ն պատրաստակամ է վերսկսելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը․ Արարատ Միրզոյան

Այսօր Երեւանում Չեխիայի ԱԳ նախարարի հետ համատեղ հայտարարության ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Նյու Յորքում իր ունեցած հանդիպումներին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստակամ է վերսկսելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:

Ըստ Արարատ Միրզոյանի սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և սեպտեմբերի 24-ին՝ համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումները գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ հակամարտության խաղաղ կարգավորումը, քաղաքական կարգավորումը մնում է օրակարգում:

«Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումներին վերահաստատել եմ ՀՀ պատրաստակամությունը՝ վերսկսելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա», նշեց ԱԳ նախարարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է. ՀՀ ՄԻՊ

Հաջորդը

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի համար հայտարարությունը (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ զինված ուժերի հերթական հայտարարությունը

Հարգելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ…
Դիտել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը գումարել է արտահերթ նիստ Հայաստանի դիմումի համաձայն

Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի համաձայն: Հանդիպմանն…
Դիտել

Գերեզմանատանը տեղի ունեցած սպանության և սպանության փորձի գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական մեծածավալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share