Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան

Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական գործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ: Մեկբանելով Ալիեւի հայտարարությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը:

Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Սև Բախ Արցախը» Բեռլինում

Հաջորդը

Ինչ քննություններ են հանձնելու՝ 4-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարաններում սովորողները

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԽ քարտուղարը հանդիպել է Վենսան Բրակոնյեի հետ

Հունիսի 29-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդական Վենսան Բրակոնյեի հետ: Հանդիպմանը…
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ…
Դիտել

Կայացել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share