Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը. Ռուբեն Վարդանյան

Գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել և ընդծել, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը, իսկ մինչև հոկտեմբերի վերջ կշարունակի թիմի և իրենց ծրագրերի ձևավորմանն ուղղված հանդիպումները։

«Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են  և՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են:
Ես գիտակցում եմ, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների կողքին գտնվելն ու Արցախի ապագայի նկատմամբ իմ բաժին պատասխանատվությունն ստանձնելը։

Մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների և  սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը և հանձինս ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին և կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները։

Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը և այդ ժամանակ կներկայացնեմ մեր ռազմավարական նպատակները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կտեղեկացնեմ ձեռնարկվելիք առաջին քայլերի մասին։ Մինչև հոկտեմբերի վերջ կշարունակեմ թիմի և մեր ծրագրերի ձևավորմանն ուղղված հանդիպումները».- նշված է Վարդանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թալինի ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Հաջորդը

Հունվար-սեպտեմբերին առևտրային բանկերը երեք անգամ ավելի շատ շահույթ են ունեցել․ Բաբկեն Թունյան

Առնչվող նյութեր
Դիտել

Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման…
Դիտել

Զորակցության աղոթք հանուն Արցախի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն…
Դիտել

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share