Նոր օրենքով կխստացվի վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը և համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումն այս ոլորտում կարգավորման կարիք ունի։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունից։

Ըստ նախարարության՝ ստեղծված իրավիճակում խնդրահարույց են մի քանի հարցեր: Յուրաքանչյուր տեսակի թվաքանակի նվազումը, կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում էկոհամակարգերի ամբողջականությանը, խախտում դրանց հավասարակշռությունը, սնուցողական կապերն ու փոխազդեցությունները:

Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջից ելնելով Շրջակա միջավայրի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դրամի այսօրվա փոխարժեքը

Հաջորդը

Հետախուզվում է ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

Առնչվող նյութեր
Դիտել

Եվրոպական վազանց՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում (տեսանյութ)

Ռազմական եւ դիվանագիտական լարվածության շաբաթը սկսվեց Հայաստանի տարածքում Ադրբեջանի սանձազերծած ռազմական երկօրյա բախումներով, որոնք ավարտվեցին Ռուսաստանի միջոնդրությամբ։ Իսկ…
Դիտել

Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Sinquefield Cup-ի 4-րդ տուրում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 4-րդ տուրի…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի ԱԳ նախարարի հետ

Մայիսի 20-ին Թուրինում ընթացող Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…
Դիտել

Արցախում այսօրվանից իրականացվում են հովհարային անջատումներ

«Արցախէներգո»-ից տեղեկացնում են, որ սույն թվականի հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share