Շարունակեք ձեր գրիչը ծառայեցնել մեր երկրի հզորացմանը. Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ։

«ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ,

Սիրով շնորհավորում եմ բոլորիդ Հայ մամուլի օրվա կապակցությամբ:

Պետական պաշտոնյաների վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ որոշվում է ոչ թե խոսքով, այլ նրանով, թե ինչ աստիճան են իրական գործով ապահովում ձեր անխոչընդոտ աշխատանքն ու հարգանքը լրագրողական պրոֆեսիոնալ գործի նկատմամբ: Ի վերջո, այս կերպ է զարգացվում այլակարծությունը:

Աշխատանք, որը լի է փորձություններով ու դժվարություններով. տեղեկություններ հայթայթելու ճանապարհին ձեր աշխատանքը չունի ո՛չ ժամային սահմանափակում, ո՛չ եղանակային պայմաններն է հաշվի առնում, ո՛չ էլ անհամաչափ վարձատրությունը: Չի կարելի մոռանալ ձեր անգնահատելի աշխատանքը պատերազմի ժամանակ՝ ադրբեջանական ռմբակոծությունների ու թիրախային հարձակումների պայմաններում:

Իսկապես, պրոֆեսիոնալ ու էթիկայի նորմերով առաջնորդվող լրագրողը բարձր արժեք է ամուր պետության, զարգացած ժողովրդավարության համար, քանի որ իր քննադատական խոսքով ու փաստերի ճիշտ շարադրմամբ կարող է հօգուտ հասարակության փոխել որոշումներ կայացնողների մոտեցումները, ապահովել քաղաքացու վերահսկողությունը պաշտոնյաների նկատմամբ:

Իզուր չէ, որ հենց ձեզ է պատկանում չորրորդ իշխանությունը, որը վերահսկողության տակ է պահում իշխանության մյուս բոլոր ճյուղերը:

Շարունակե՛ք ձեր գրիչը ծառայեցնել մեր երկրի հզորացմանը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայում նշելու են Հայ Առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակը

Հաջորդը

Մահացել է Վանո Սիրադեղյանը

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիայի հետ հետագա գործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր…
Դիտել

Ջրականից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Հայտնաբերվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share