Շարունակեք ձեր գրիչը ծառայեցնել մեր երկրի հզորացմանը. Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ։

«ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ,

Սիրով շնորհավորում եմ բոլորիդ Հայ մամուլի օրվա կապակցությամբ:

Պետական պաշտոնյաների վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ որոշվում է ոչ թե խոսքով, այլ նրանով, թե ինչ աստիճան են իրական գործով ապահովում ձեր անխոչընդոտ աշխատանքն ու հարգանքը լրագրողական պրոֆեսիոնալ գործի նկատմամբ: Ի վերջո, այս կերպ է զարգացվում այլակարծությունը:

Աշխատանք, որը լի է փորձություններով ու դժվարություններով. տեղեկություններ հայթայթելու ճանապարհին ձեր աշխատանքը չունի ո՛չ ժամային սահմանափակում, ո՛չ եղանակային պայմաններն է հաշվի առնում, ո՛չ էլ անհամաչափ վարձատրությունը: Չի կարելի մոռանալ ձեր անգնահատելի աշխատանքը պատերազմի ժամանակ՝ ադրբեջանական ռմբակոծությունների ու թիրախային հարձակումների պայմաններում:

Իսկապես, պրոֆեսիոնալ ու էթիկայի նորմերով առաջնորդվող լրագրողը բարձր արժեք է ամուր պետության, զարգացած ժողովրդավարության համար, քանի որ իր քննադատական խոսքով ու փաստերի ճիշտ շարադրմամբ կարող է հօգուտ հասարակության փոխել որոշումներ կայացնողների մոտեցումները, ապահովել քաղաքացու վերահսկողությունը պաշտոնյաների նկատմամբ:

Իզուր չէ, որ հենց ձեզ է պատկանում չորրորդ իշխանությունը, որը վերահսկողության տակ է պահում իշխանության մյուս բոլոր ճյուղերը:

Շարունակե՛ք ձեր գրիչը ծառայեցնել մեր երկրի հզորացմանը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայում նշելու են Հայ Առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակը

Հաջորդը

Մահացել է Վանո Սիրադեղյանը

Առնչվող նյութեր
Դիտել

Շահագործման է հանձնվել 254 Մվտ հզորությամբ նոր էլեկտրակայան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է 254 Մվտ հզորությամբ համակցված շոգե-գազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը…
Դիտել

Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է մեր ուղղությամբ․Արման Թաթոյան

Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ…
Դիտել

Ակնկալում եմ շարունակել գործակցությունը ՀՀ կառավարության հետ․ԵԱՀԿ նախագահ Անն Լինդե

Հայաստանի խորհրդարանի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share