Շարունակվում է նախկին զինծառայող­ներին բնակարան գնելու համար պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը

ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշման համաձայն՝ շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին բնակարան կամ բնակելի տուն գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը:

Երևան քաղաքում բնակարա­նային հաշվառման հերթացուցակում ընդգրկված շահառուներին առաջարկվում է թարմացնել բնակարանային գործերը` ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

  • զորացրման հրամանի պատճենը,
  • շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի պատճեները` գրանցման էջով (բնօրինակների հետ),
  • ամուսնության (ամուսնալուծության) վկայականի պատճենը (բնօրինակների հետ միասին),
  • անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ (մեկ հաշվառումից ավել ունենալու դեպքում` նշել բոլոր հաշվառման հասցեները),
  • շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների պատճեները  (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
  • տեղեկանք համատիրությունից` բնակվող անձանց վերաբերյալ, նշելով բնակելի սենյակների քանակը և բնակելի մակերեսը,
  • տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ,
  • տնամերձ հողամասի առկայության դեպքում` տեղեկանք համայնքից նշված հասցեում շենք շինության առկայության վերաբերյալ,
  • կիսակառույց շինության դեպքում` տեղեկանք համայնքից կամ կադաստրից ավարտվածության վերաբերյալ, կցելով համայնքի ղեկավարի կողմից հաստատ­ված լուսանկարները,
  • աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստակնների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ փետրվարի 1-ից, ժամը 14:00-ից մինչև 17:00-ն, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչությունում (հասցե՝ ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41, 31-25): Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել անձամբ, կարող են ուղարկել դրանք փոստով՝ վերոնշյալ հասցեով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը

Հաջորդը

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է աղբավայրերի մոնիթորինգ իրականացնել

Առնչվող նյութեր
Դիտել

Պետական դավաճանության դեպքերով հարուցված քրեական վարույթներից 4-ով հուլիսին կազմվել են եզրափակիչ դատավարական ակտեր. ԱԱԾ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն…
Դիտել

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Գերմանիային եւ Ֆրանսիային կոչ է արել ակտիվացնել օգնությունն Ուկրաինային

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել Է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան «կարող Էին ավելին անել» Ուկրաինային…
Դիտել

Այսօր մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը

Այսօրվանից մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Այդ մասին հայտնում  են ՀՀ աշխատանքի…
Դիտել

Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ,Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Բոլորիս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share