Այսօր մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը

Այսօրվանից մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Այդ մասին հայտնում  են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Այսուհետ, կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանքինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Այս պահի դրությամբ՝ ծրագրին արդեն իսկ միացել են «ՎՏԲ Հայաստան բանկը», «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը»։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

Հաջորդը

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց

Առնչվող նյութեր
Դիտել

Փելոսին խոսել է Հայաստան այցի նպատակների մասին

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ի ցույց կդնի ԱՄՆ հանձնառությունը՝  անվտանգ, տնտեսապես…
Դիտել

Վահագն Հովակիմյանը կառաջադրվի որպես ԿԸՀ նախագահի թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ՀՀ ԿԸՀ…
Դիտել

Արցախը կարող է դառնալ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության խորհրդանիշ.Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ, 30 տարի առաջ այս օրը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share