Վահագն Հովակիմյանը կառաջադրվի որպես ԿԸՀ նախագահի թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։

Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն, ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին։

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլև դադարեցված է։

Տեղեկացնեմ նաև, որ այսօր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարականիս դիմումները»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի. Լևոն Զուրաբյան

Հաջորդը

Ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան

Առնչվող նյութեր
Դիտել

Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել. ՄԻՊ

Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմն ուղեկցվեց ադրբեջանական աննախադեպ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված…
Դիտել

Երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանի կողմից մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share