Շիրակի մարզում նորակառույց սպանդանոց է բացվել

Շիրակի մարզի Անի համայնքում այսօր տեղի է ունեցել նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Կառավարության հետ գործակցության արդյունքում «Ֆրանս» ՍՊԸ –ն իրականացրել է 150մլն դրամի ներդրում, սարքավորումները ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրով՝ Իտալիայից:
Մարզպետին ներկայացվել է սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմանները, հզորությունը, հեռանկարային անելիքները։


Սպանդանոցը զբաղեցնում է 1.2 հա տարածք, շինության մակերեսը 650 քառակուսի մետր է և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանության համար: Ըստ հերթափոխում իրականացվող մորթի քանակության կամ սպանդային միավորի համարվում է միջինը 30-300 սպանդային միավոր հզորության( 30 խոշոր և 300 մանր եղջերավոր):


«Կարծում եմ, որ այս տարածաշրջանի համար շատ կարևոր ծրագրի մեկնարկ ենք տալիս, բոլոր նախադրյալները կան, որ այս հաջողված փորձը կիրառվի նաև այլ տարածաշրջաններում։ Այսօր մենք ականատես եղանք, թե ինչպես հետևողական աշխատանքը, ինչու չէ, նաև նվիրումը կարողացել են տալ արդյունք։ Պետք է ընդգծեմ, որ դեպի քաղաքակիրթ աշխարհ ևս մեկ քայլ կատարեցինք, գործընթացն արդեն ավելի անվտանգ կլինի»,- բացման արարողության ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Մարզում ընթացքի մեջ են ևս 3 սպանդանոցի կառուման աշխատանքներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեղադրական դատավճիռ՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու փորձի գործով

Հաջորդը

ՀՀ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների խմբին

Առնչվող նյութեր
Դիտել

Զինծառայողներին տեղափոխող մեքենան կողաշրջվել է՝ վարելու կանոնները խախտելու հետևանքով.ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով…
Դիտել

Արցախի մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին

Նոյեմբերի 1-ին Արցախի հանրապետության նախագահի մոտ անց էր կացվել խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։ Արցախի ԱԽ գրասենյակից…
Դիտել

Ներկայացվել է ՆԳ նախարարության ստեղծման փաթեթը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրել է Ներքին գործերի նախարարության կազմավորման ծրագրի փաթեթը: Ըստ…
Դիտել

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել ցանկացած դրամահավաք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում է դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ: Հաշվի առնելով վերոնշյալը`…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share