Շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրաբերվել Հայաստանին

Առողջապահական համակարգը համալրվել է բոլորովին նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներով: Այս մասին տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի, մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի, բարձրաստիճան պաշտոնյաների և այլ հյուրերի մասնակցությամբ այսօր ընդունեցինք նոր մեքենաները:

Ճապոնիայի և Հայաստանի միջև առողջապահական ոլորտի տարիների սերտ գործակցության արդյունքում Երևանի շտապօգնության պարկը կհամալրվի 39 մեքենայով:

Իսկ պետական բյուջեի հաշվին գնված` մարզային ճանապարհների համար նախատեսված և տեխնիկապես հագեցված, ժամանակակից շտապօգնության նոր մեքենաներ կտրամադրվեն նաև մարզերին»,- գրել է Ավանեսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարը. ՊԲ

Հաջորդը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Առնչվող նյութեր
Դիտել

Մշակվելու է կարուսելների շահագործման կանոնների խստացման նորմատիվ ակտ

Մշակվելու է կարուսելների շահագործման կանոնների խստացման նորմատիվ ակտ. ԱԻ նախարարի առաջին տեղակալը «Հաղթանակ» զբոսայգում էր։ Այգիներում, զվարճանքի կենտրոններում…
Դիտել

Շուրջ 5 մլն դրամ կաշառք ստանալու համար մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ…
Դիտել

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է (տեսանյութ)

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով: Փետրվարի 1-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share