Ոստիկանները բացահայտել են նռնակի պայթյունի հետեւանքով 2 անձի մահվան դեպքի մանրամասները

Ոստիկանությունը հրապարակել է Էջմիածնում նռնակի պայթյունի հետեւանքով 2 անձի մահվան դեպքի մանրամասները։

Ըստ ոստիկանության հաղարդագրության հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Խաչատրյան փողոցի թիվ 33 տանը նռնակ է պայթել։ Հաղորդումը ստանալուն պես բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Դեպքի վայր գնացին նաև դատախազության, քննչական կոմիտեի ծառայողներ, հրշեջ-փրկարարներ ու փորձաքրեագետներ։ Հյուրասենյակում տղամարդու դի կար։ Պարզվեց ինքնությունը. Էջմիածնի Մայիսյան փողոցի բնակիչ էր, 48 տարեկան։ Վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նաև տան 33-ամյա բնակիչը։ Նրա վնասվածքները ևս կյանքի հետ անհամատեղելի էին. կեսգիշերն անց տղամարդը մահացավ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց հետևյալը։ Հիվանդանոցում մահացած 33-ամյա տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, տանը վիճել էր 60-ամյա հոր հետ ու ծեծել նրան, ապա ննջարանից նռնակ էր վերցրել, քաշել պայթուցիչի օղակն ու հորը սպառնացել, թե կպայթեցնի նրան։ Հայրը փախել էր։ Նռնակով զինված տղամարդը տուն էր կանչել ազգականին։ Հյուրասենյակում զրուցելիս նռնակը պայթել էր, ինչի հետևանքով ազգականը՝ տեղում, իսկ ինքը հիվանդանոցում մահացել էր։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին նռնակի մետաղական օղակն ու ինքնաձիգի փամփուշտներ: Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Հաջորդը

Ինչո՞ւ է արժեւորվում դրամը (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ…
Դիտել

Էլեկտրոմոբիլները ավելի էժան գնով կներկրվեն

Կառավարությունը սակագնային արտոնություն սահմանեց  Հայաստանի տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ դեռևս 2022 թվականի…
Դիտել

Պատիվ է եղել ազգային ընտրանին ներկայացնելը. Մխիթարյան

«Ինտեր»-ի մամուլի ծառայությունն իր էջում տեսանյութ է հրապարակել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ: Հայազգի ֆուտբոլիստը պատմում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share