Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Օգոստոսի 19-ին ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:

Ոստիկանությունից հայտնում են, որ խորհրդակցության նպատակը ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ միամսյա ուժեղացված ծառայության նախապատրաստման աշխատանքներն էին։

Ոստիկանության պետի տեղակալը հիշեցրել է, որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության, և անհրաժեշտ է քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր։

Ծառայության կազմակերպման կարգին անդրադարձել է ոստիկանության ՀԱԱԳՎ պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը։ Նա նշել է, որ մինչև միամսյակի մեկնարկը անհրաժեշտ է վերակարգերը մոտեցնել տոնավաճառներին և առևտրի խոշոր կետերին՝ հափշտակությունները, ինչպես և խցանումները կանխելու նպատակով։ Ցուցում է տրվել ծառայությունները կազմակերպելու համար պատրաստել պլաններ՝ ուժերի և միջոցների հաշվարկով, և ուղարկել ոստիկանության ՀԱԱԳՎ։

Ոստիկանության պետի տեղակալը հանձնարարել է ուսումնական հաստատությունների մոտ վերակարգերի ծառայությունը վերահսկելու համար ստորաբաժանումների ղեկավարներից նշանակել պատասխանատուներ՝ յուրաքանչյուրին ամրակցելով որոշակի տարածք։

Անդրադարձ է եղել գծանշումների թարմացման, լուսացույցերի անխափան աշխատանքն ապահովելու հարցերին։ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը ներկայացրել է, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են արվել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ալաշկերտը» պարտվեց նվազագույն հաշվով

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է փորձենք նոր աչքերով նայել մեր աշխատանքին․ ՏԿԵ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, Սիսիանի քաղաքապետարանում աշխատակազմին, համայնքի ավագանուն…
Դիտել

Սա դանդաղ զարգացող ցեղասպանություն է․դեսպան Տիգրան Մկրտչյան

Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը խմբագրականով է հանդես եկել Հունաստանի ամենամեծ շրջանառություն ունեցող «To Vima»…
Դիտել

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ

2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, Ադրբեջանական Հանրապետության մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել`…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share