Որոշ համայնքներում կառավարությունը կսուբսիդավորի մանկապարտեզների կառուցումը

Բարձրլեռնային և սահմանամերձ համայնքները տարանջատվել են, և ավելի մեծ աջակցություն է ցուցաբերվելու սահմանամերձ համայնքներին։ Կառավարությունն այսօր հաստատեց համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացում կատարված փոփոխությունները։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կարեւոր փոփոխություններ են արվում: Ըստ Փաշինյանի՝ այն համայնքները, որոնք մանկապարտեզի նորոգման, հիմնանորոգման կամ կառուցման հայտ կներկայացնեն՝ կառավարությունը 70-80 տոկոս ֆինանսավորում կհատկացնի։

«Այս փոփոխությունների առիթը մեր ծրագիրն է՝ հանրապետությունում առաջիկա 5 տարվա ընթացքում 500 մանկապարտեզ կառուցելու։ Մենք հիմա սուբվենցիայի ծրագրի մեջ փոփոխություն ենք իրականացնում հետևյալ տրամաբանությամբ, որ համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով։ Այսինքն՝ սահմանամերձում 80 տոկոս, մյուս համայնքներում՝ 70 տոկոս։ Բայց համայնքն այլ պատավորություն էլ պետք է վերցնի, որ շահագործման պահից մանկապարտեզի կարիքները պետք է ինքը հոգա»,- ասաց վարչապետը

Նիկոլ Փաշինյնաը նաեւ ըդնգծեց, որ կառավարությունը խրախուսում է դեպի արտոավայրեր տանող ճանապարհների ցանցի ձեւավորման ծրագիրը:

«Այսօր մեր հանրապետությունում 1 մլն հեկտարից ավելի արտովայրեր կան, բայց այդ արոտավայրերի 80 տոկոսը չի օգտագործվում։ Եվ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է կամ նորմալ ճանապարհների բացակայությունը։ Եվ հիմա նաև խրախուսում ենք այս ծրագիրը, որպեսզի ճանապարհային ցանց ձևավորվի դեպի արոտավայրեր, որպեսզի գնալ-գալը ինքնարժեքի մեջ մեծ արժեք չկազմի, և ներդրումային հետաքրքրություն առաջացնենք»,- ասաց նա։

Հաջորդ նոր ծրագիրը համայնքներում ինտերնետ կապի մալուխներ անցկացնելու ծրագիրն է։

«Բայց սա այն դեպքն է, որ պայմանը պետք է խմբագրենք այնպես, որ սուբվենցիան պետք է անպայման եռակողմ լինի։ Նախկինում մենք մասնավոր հատվածի հետ նման պրակտիկա ունեցել ենք այլ ոլորտներում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք

Հաջորդը

Պետք է ամեն ինչ անենք որպեսզի մեր երկրի շուրջ ձեւավորվի անվտանգ միջավայր. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արարատ Միրզոյանն…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share