Ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են հրազեններ, տարբեր տեսակի թմրամիջոցներ

Սեպտեմբերի 28-ի երեկոյան քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնարկից առաջ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը հրահանգավորեց ուժեղացված ծառայությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներկայացնելով հատուկ միջոցառման նպատակները՝ հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում։

Երևանի բոլոր վարչական շրջաններում ու Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել՝ 40, բերվել՝ 5 անձ, որոնցից 2-ի նկատմամաբ իրականացվել է վարչական վարույթ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 9 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հերոինի ու մեթամֆետամինի նմանվող։ Հայտնաբերվել են նաև կորած համարանիշեր։ Ուժեղացված ծառայության ընթացքում պրոֆիլակտիկ բնույթի այցեր են կատարվել 10-ից ավելի ժամանցի վայրեր։
Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երգիչ Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ. ԱՆ

Հաջորդը

Այս իշխանությունների օրոք է այդ ռազմամթերքը մուտքագրվել ՊՆ․ Սեյրան Օհանյանը ժամկետանց հրթիռների մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Հրազդանում փեսան սպանել է զոքանչին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներով պարզվում են Հրազդան քաղաքի բնակչուհու…
Դիտել

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող ծերանոցում հրդեհ է բռնկվել. կա 20 զոհ

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող երկհարկանի մասնավոր ծերանոցում հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով՝ զոհվել է 20 մարդ, ևս 6-ը…
Դիտել

Վստա՛հ եղեք, կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է. Վահրամ Դումանյան

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի  օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Խոնարհումով…
Դիտել

«Ռոման» դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։ Իտալական «Ռոման» տանը մրցեց Ամստերդամի «Այաքսի» հետ։ «Ռոմայի» մեկնարկային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share