Ուկրաինա. վերջին իրադարձությունները

Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել եւս 6000 զինատեսակ, այդ թվում՝ հակատանկային հրթիռներ։ Այս մասին ասված է վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: «Մեծ Բրիտանիան իր դաշնակիցների հետ կավելացնի ռազմական և տնտեսական աջակցությունն Ուկրաինային ասել է Ջոնսոնը:

Իսկ Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ Սու-34 ռմբակոծիչների հարվածներից Ուկրաինայի զինված ուժերի զենքերով և զինտեխնիկայով պահեստների ոչնչացման կադրեր։ Ճշգրիտ հարված է հասցվել զինտեխնիկայի, զրահատեխնիկայի կայանատեղիներին, զինամթերքի պահեստներին:

ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Ըստ զեկույցի Ուկրաինայում զոհվել է 953 խաղաղ բնակիչ, 1557-ը՝ վիրավորվել։ Փախստականների թիվը գերազանցել է 3,5 միլիոնը: Փախստականների և հարկադիր տեղահանվածների  ընդհանուր թիվը կազմում է Ուկրաինայի ամբողջ բնակչության գրեթե մեկ քառորդը։

Ուկրաինայի օկուպացված քաղաքներում շարունակվում են հակառուսական ցույցերը, որոնք ռուս զինվորականները ցրում են կրակոցներով։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ ռուսական ներխուժման սկզբից ի վեր քաղաքում ավերվել է 998 բնակելի շենք։

«Ռոսավիացիան» մինչև ապրիլի 1-ը երկարաձգում է թռիչքների արգելքը Ռուսաստանի Դաշնության հարավում և կենտրոնական մասում գտնվող մի քանի օդանավակայաններ: Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվում ուղևորներին փակ օդանավակայաններ փոխադրել այլընտրանքային երթուղիներով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մի շարք ճանապարհներ բքի պատճառով փակ են

Հաջորդը

Ադրբեջանն իր գործողություններով նաեւ ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Հունիսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի…
Դիտել

Անհրաժեշտ է միջազգային անարգել հասանելիություն դեպի Ղարաբաղ. Բորել

ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերյան գրառում է արել։  Բորելը, գրել է.  «Մեր…
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որից…
Դիտել

ՀՀ նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-լիտվական բարձր մակարդակի հանդիպումներ

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share