ՈՒՂԻՂ․ Հանրահավաք Ստեփանակերտում. պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար

Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը Ստեփանակերտում այսօր հանրահավաք է հրավիրել։ Հանրահավաքի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ ԱՀ Նախագահից պահանջելով 2020թ․ համապետական ընտրությունների արդյունքներով հանրության վստահության քվեն ստացած խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին նշանակել ԱՀ պետական նախարարի պաշտոնում։

Հայտարարությունում ասվում է. «Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրահավաքի մասնակիցների

Մենք՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ս․թ․ մայիսի 15-ին ընթացող հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք․

Խիստ մտահոգված լինելով Արցախում և նրա շուրջ ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի կապակցությամբ,

Անհամաձայնություն հայտնելով իշխանությունների՝ Արցախի մարտահրավերներին և սպառնալիքներին անհամարժեք գործունեությանը,

Անհանգստություն հայտնելով գոյութենական վտանգի պայմաններում Արցախում անհամահունչ ներքաղաքական խմորումների առնչությամբ,

Ինչպես նաև՝

Ընդունելի համարելով 2020թ․ համապետական ընտրությունների արդյունքներով հանրության վստահության քվեն ստացած խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի՝ ստեղծված իրավիճակից ելքի տեսլականը,

Արցախի Հանրապետության Նախագահից պահանջում ենք՝

Սամվել Անդրանիկի Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում և, հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ԱՀ օրենքի իրավակարգավորումները, վերջինիս օժտել համարժեք լիազորություններով»,- ասված է հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վեճ, ծեծկռտուք Հյուսիսային պողոտայում

Հաջորդը

Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարի ազատազրկման

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի նախագահը տվել է ռեսուրսների վերաբաշխման, ներքին և արտաքին անվտանգային խնդիրների լուծման հանձնարարականներ

 Արցախի Հանրապետության   նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար…
Դիտել

Չեմ կասկածում որ Նիկոլ Փաշինյանը կրակ կբացի հայրենասերների վրա․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Չեմ կասկածում որ Նիկոլ Փաշինյանը կրակ կբացի հայրենասերների վրա: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյան ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դիտել

Արցախի մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին

Նոյեմբերի 1-ին Արցախի հանրապետության նախագահի մոտ անց էր կացվել խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։ Արցախի ԱԽ գրասենյակից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share