Չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկավտության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչև 2018թ. մայիսը  զբաղեցնելով նշված պաշտոնը,  օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների և պարգևավճարների  նկատմամբ  ունենալով  կառավարման  լիազորություն,  2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում, կենտրոնի   հաշվապահների հետ նախնական համաձայնությամբ, ինչպես նաև՝ նշված ընկերության  իմունոարյունաբանության  լաբորատորիայի,  սեռոլոգիական  և  մանկական բաժանմունքների  վարիչների օժանդակությամբ յուրացրել է նշված լաբորատորիայի և բաժանմունքների  աշխատակիցների  հասանելիք   հավելավճարների  ու  պարգևավճարների 50 տոկոս, ընդհանուր՝  26.514.391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը:

Բացի այդ, ընկերության նախկին տնօրենը, իր ընկերոջ կնոջ և կենտրոնի կադրերի հաշվառման բաժնի վարիչի օժանդակությամբ, 2011թ. դեկտեմբերից մինչև 2018թ. հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ընկերոջ կնոջ հետ կնքել է աշխատանքային պայմանագիր և ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում ընդունել աշխատանքի՝ որպես բժիշկ-հիստոլոգ: Սակայն հաստատապես տեղյակ լինելով, որ վերջինս աշխատանքի չի հաճախել և չի կատարել աշխատանքային պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նրա հասանելիք աշխատավարձը՝ ընդհանուր 5.507.031 ՀՀ դրամը, վատնելու շահադիտական դրդումներից ելնելով, վերը նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իր հանձնարարությամբ կենտրոնի կադրերի հաշվառման բաժնի վարիչի կողմից կազմված՝ ընկերոջ կնոջ կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ տեղեկություններ պարունակող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 5.507.031 ՀՀ դրամ գումար:

Չարաշահումների հետևանքով պատճառված վնասից 26.514.391 ՀՀ դրամ գումարը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով, ընկերության գլխավոր հաշվապահներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իմունարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական բաժանմունքի և մանկական բաժանմունքի վարիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նախկին տնօրենի ընկերոջ կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշված 6 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ՝ ուղարկվել դատարան:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար որոշում է կայացվել՝ քրեական գործից մաս անջատելու մասին, որի շրջանակներում ընկերության մյուս գլխավոր հաշվապահը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կադրերի հաշվառման բաժնի վարիչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հաջորդը

Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող

Առնչվող նյութեր
Դիտել

Կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու մտադրության կապակցությամբ «Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների՝…
Դիտել

Հայ-ադրբեջանական հանդիպում Փարիզում

Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին: Այս մասին թվիթերում…
Դիտել

ՄԱԿ ԱԽ-ն գումարել է արտահերթ նիստ Լաչինի միջանցքի արգելափակման հարցով (տեսանյութ)

Դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի հիման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share