Չեմ զղջում իմ որոշման համար․ Մխիթարյանը՝ ազգային հավաքական վերադարձի մասին

Հայաստանի հավաքականի և Միլանի «Ինտերի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գնահատել է իր հավաքական վերադառնալու հնարավորությունը։ Proffootball YouTube-ի եթերում լրագրողի հարցին՝ կլինի՞ 96-րդ խաղը, Մխիթարյանը ցավով նշել է, որ չի լինի․

«Չեմ զղջում իմ որոշման համար։ Ես միշտ իմ որոշումները ընդունել եմ սառը գլխով ու հանգիստ սրտով։ Չնայած՝ շատ դժվար է եղել այդ որոշումը ընդունելը, բայց ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտես կարիերադ, քան երկու քայլ ուշ։ Սա այն դեպքն է, երբ զգացի, որ ժամանակն է։ Մանրամասն խնդիրների ու դետալների մասին կխոսեմ ֆուտբոլային կարիերայից հետո, չնայած, որ բոլորին հետաքրքիր է, որ հիմա լինի։ Բայց, կարծում եմ, ավելի լավ է, որ լինի հետո. ամեն ինչ կպատմեմ, ամեն ինչ կբացատրեմ։ Միակ բանը, որ կարող եմ ասել, դա իմ երկրին, իմ ազգային հավաքականին հաջողություն մաղթելն է, որ առաջիկա խաղերում՝ հատկապես Թուրքիայի հետ և մնացած խաղերում, հաջողության հասնեն։ Ժամանակն է արդեն, որ ջահել սերունդը իր վրա պատասխանտվություն վերցնի և կարողանա ազգային հավաքականը իր ետևից տանել»,- ասել է Մխիթարյանը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի գործակցության ընդլայնման հնարավորությունները

Հաջորդը

«Հաց բերողի» գործով տրվել է ակնհայտ կեղծ եզրակացություն. հանձնաժողովի անդամներին մեղադրանք է առաջադրվել

Առնչվող նյութեր
Դիտել

Երթևեկության փոփոխություն Գայի պողոտայում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց և…
Դիտել

Գյումրու «Բարեկամության այգու» սահադաշտն ու վերնիսաժն արդեն բացված են

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է «Բարեկամության այգու» սահադաշտի և վերնիսաժի պաշտոնական բացմանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել…
Դիտել

Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից։ Հուլիսի 24-ին ոստիկանության…
Դիտել

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share