Չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութն ԱՀԿ կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն

Կորոնավիրուսային հիվանդության դեմ (COVID-19) չինական «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն՝ հավաստիացնելով, որ այն համապատասխանում է անվտանգության, արդյունավետության և արտադրության միջազգային ստանդարտներին:

ԱՀԿ-ի իմունականխարգելման գծով ռազմավարական խորհրդատվական խումբը (SAGE) նույնպես ավարտել է պատվաստանյութի վերաբերյալ իր ուսումնասիրությունը:

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ պատվաստանյութը 100%-ով կանխում է COVID-19-ի ծանր դեպքերը,  հոսպիտալացումները և մահվան ելքերը։

Առկա ապացուցողական տվյալների հիման վրա` ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստանյութն օգտագործել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ երկու դեղաչափով, 14-28 օր միջակայքով: Հետևաբար Հայաստանում «ԿորոնաՎակ»-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ երկու դեղաչափերի միջև 28 օր միջակայքով, ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով:

Հիշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես անհրաժեշտ է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներ, ինչպես նաև «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աշխատանքից ազատվել են Աբովյանի դիահերձարանի վարիչն ու 2 աշխատակից

Հաջորդը

Ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը․ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

Հիմա ժամանակն է բանալու Թուրքիա-Հայաստան սահմանը. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը, որը Երևան է ժամանել համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, գրառում է արել Ֆեյսբուքի…
Դիտել

Վերականգնվել է պատճառված 805 մլն ՀՀ դրամի չափով վնասը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  քննված քրեական գործով ավարտվել է ներկայումս Երևանի համայնքապետարանի ենթակայության…
Դիտել

Հայկական կողմն ունի 3 զոհ.ՊՆ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share