Չստացվի այնպես որ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը. Տիգրան Աբրահամյան

Ռազմական կրթության հարցը պետք է լինի զինված ուժերի բարեփոխումների առաջնային ուղղություններից, սակայն դրա հիմքում պետք է դրվի որակի, բովանդակության և անհրաժեշտ միջավայրի ձևավորման, այլ ոչ թե մեխանիկական միավորումների հարցը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ումեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ մտադրություն ունեն Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանները միավորել՝ ստեղծելով ռազմական ակադեմիա, որտեղ նաև ավելանալու է ֆակուլտետ սահմանապահ զորքերի ուսուցման համար:

Այն, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության առանձնահատկությունները հաշվի առնելով նման ֆակուլտետի անհրաժեշություն կա, դա միանշանակ է, այլ բան է, թե ուսուցման գործընթացը ինչպե՞ս է կազմակերպվելու, ի՞նչ մասնագետներով և ի՞նչ բովանադակությամբ:

Բայց ասելիքս այլ բանի մասին է: Երկու համալսարանների միավորման թեման տարբեր ժամանակներում քննարկվել է և դրանք չմիավորելու հիմնական պատճառը եղել է երկու բուհերի ու հատկապես ռազմական ավիացիոն համալսարանի բազայի՝ որպես առանձին միավոր գործելու նպատակահարմարությունը:

Վերջին տասնամյակում ռազմական ավիացիոն համալսարանը նաև լուրջ աշխատանքներ է տանում անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ՝ և կրթական, և պատրաստության, և թե ուսումնասիրությունների մասով ու մասնագետները պնդում են, որ այդ երկու ռազմական համալսարանների միավորումը ոչ միայն ուսումնա-մասնագիտական հարցերում խնդիր չի լուծի, այլ նոր խնդիրներ կհարուցի:

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից, համենայդեպս, այս տարիներին, բուհերի դասախոսական կազմի, մասնագետների հետ զրույցներում ավելի համոզիչ են եղել բուհերի՝ առանձին գործելու հիմնավորումները:

Կրկնում եմ՝ ռազմական կրթության հարցը պետք է լինի զինված ուժերի բարեփոխումների առաջնային ուղղություններից, սակայն դրա հիմքում պետք է դրվի որակի, բովանդակության և անհրաժեշտ միջավայրի ձևավորման, այլ ոչ թե մեխանիկական միավորումների հարցը:

Միանշանակ է, որ ռազմական կրթության առումով արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա, սա ուղղակի քննարկման ենթակա էլ չի, բայց չստացվի այնպես որ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը»,- նշել է Տիգրան Աբրահամյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՆ-ն մանրամասներ է հայտնել պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին

Հաջորդը

Ձերբակալություն՝ Սևան քաղաքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

Առնչվող նյութեր
Դիտել

Ականապայթյունային վիրավորման հետևանքով ՀՀ ԶՈՒ մայոր է զոհվել

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի…
Դիտել

Մեր երազանքների բանակը, որի համար պահանջվում են անմնացորդ նվիրում ու տքնաջան աշխատանք, սարերի հետևում չէ. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական արարողությանը: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան…
Դիտել

Հայտնի են ԱԺ փոխնախագահների թեկնածուների անունները

ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներն են իշխանական խմբակցությունից՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից՝ Իշխան…
Դիտել

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share