Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ (թարմացված)

Հունվարի 23-ին, ժամը 10։48-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը․․․

Հունվարի 23-ին, ժամը 10։48-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ տներից մեկում (200 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։04-ին, մարվել՝ 12։20-ին։ Այրվել են նախասրահը (30 քմ)՝ գույքով, տանիքի կառուցատարրերը՝ 50 քմ, վնասվել լոգասենյակի և խոհանոցի դռները, առաստաղը։ Ջերմահարվել են նաև հարակից տան տանիքի կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։ Տուժածներ չկան։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում բնակիչներին տրամադրել է հոգեբանական աջակցություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր եւ վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հաջորդը

Հերթական հրդեհը Երեւանում. դեպքի վայր է մեկնել հրշեջ- փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի նախագահը հանդիպել է ուժային կառույցների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քնարկվել են շփման…
Դիտել

Եվրամիությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում. Կլաար

Եվրոպական Միությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ…
Դիտել

Մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի. Լևոն Զուրաբյան

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը. «Հայակական ժամանակ» թերթը հրապարակել է ոմն Հավաստի Աղբյուրի (հեղինակը հենց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share