Պատգամավորները առաջարկում են ոչ թե կոչ անել ՌԴ-ին, այլ՝ պահանջել նրանից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի՝ ՌԴ-ին ուղղված հատվածում օգտագործել կիրառել ոչ թե «կոչ ենք անում», այլ՝ «պահանջում ենք» բառակապակցությունը։

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մենք ոչ թե կոչ անենք, այլ պահանջենք ՌԴ-ից՝ կատարել իր պարտականությունները, իսկ արևմտյան գործընկերներին ոչ թե կոչ անենք, այլ՝ խնդրենք, որ մասնակցեն»,- ասաց պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ևս նման առաջարկ արեց՝ ասելով, որ ՌԴ-ին ու Արևմուտքին միաժամանակ կոչ անելը, հաշվի առնելով յուրաքանչյուրի պատասխանատվության չափը, սխալ է. «Կան պատասխանատվության տարբեր չափեր՝ կնքված համաձայնագրերի պատճառով»։  

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց, որ հանրության շրջանում իսկապես այդ ակնկալիքը կա, որ ռուս խաղաղապահ կոնտինգենտը ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի իրավիճակը Լաչինի միջանցքում կարգավորվի, և միջանցքը բացվի։ Ըստ նրա՝ Ադրբեջանը տանում է ռուս խաղաղապահ զորախմբի արժեզրկման ու հեղինակազրկման գործողություն։ Միաժամանակ, Կոնջորյանը նշեց, որ կքննարկեն այդ առաջարկները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեր ժողովրդի մի մասն ատում է Ռուսաստանին, մի մասն ատում է Արևմուտքին, բոլորն ատում են իրար. Վազգեն Մանուկյանի կոչը

Հաջորդը

«Ադրբեջանը 2024-ին կավարտի Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման աշխատանքները». Ալիև

Առնչվող նյութեր
Դիտել

Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ ՄԻՊ մշակած նախագծերի փաթեթն ուղարկվել է ԱԺ

Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային…
Դիտել

Գերիների ազատ արձակման հարցը կքննարկվի Եվրոպական խորհրդարանում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի էջում գրել է, որ Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և…
Դիտել

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսին, Վաշինգոտնում․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացնում է, որ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share