Պատմական ռեկորդ է գրանցվել․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ այս տարվա 9 ամիսներին արձանագրվել է հարկային եկամուտների հավաքագրման պատմական ռեկորդ։

Նրա խոսքով՝ պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 412 մլրդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 77 մլրդ դրամով։  2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրված գումարն ավելի է շուրջ 275 մլրդ դրամով կամ 24․2%-ով: Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նաեւ հարկ վճարողներին վերադարձվել է ռեկորդային չափով գումար՝ 172 մլրդ դրամ։

Բադասյանը նաև նշել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է ունենալ 11 տոկոս տնտեսական աճ և 8 տոկոս գնաճ, իսկ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0,5 տոկոսային կետով և կազմելու է 23․2 տոկոս։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է ՀՀ սուվերեն վարկանիշները՝«կայուն» հեռանկարով

Հաջորդը

Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից. ԵԽԽՎ պատգամավոր

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2676 նոր դեպք. մահացել է 31 մարդ

Հայաստանում մեկ օրում կատարվել է 6743 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2676 նոր դեպք, առողջացել է 3658 քաղաքացի, արձանագրվել…
Դիտել

Դեսպան Ներսեսյանը Թոբիաս Էլվուդին ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման ազդեցությունն ու առկա մարտահրավերները

Նոյեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Համայնքների պալատի Պաշտպանության ընտրված հանձնաժողովի նախագահ Թոբիաս…
Դիտել

Առուշ Առուշանյանը պատգամավորի մանդատից հրաժարվում է

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Առուշ Առուշանյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին Առուշանյանը տեղեկացրել է կալանավայրից…
Դիտել

Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share