«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է ՀՀ սուվերեն վարկանիշները՝«կայուն» հեռանկարով

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը։

Նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավմանը կնպաստեն Հայաստանի կայուն տնտեսական աճը, աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը, Հայաստանի արտաքին դիրքի ամրապնդումը, արտաքին պարտքի կուտակման՝ ավելի դանդաղ տեմպը:

Գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է՝ հատկապես հաշվի առնելով համաշխարհային եւ տարածաշրջանային  զարգացումները եւ դրանցով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները, եւ փաստում է տնտեսության զարգացման տեմպերի դրական դինամիկան, Կառավարության վարած սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը:

Վարկանիշի վերահաստատման հիմքում 2022թ. առաջին կիսամյակի արդյունքներով գրանցված բարձր տնտեսական աճն է՝ պայմանավորված մարդկանց եւ կապիտալի ներհոսքով, դրա արդյունքում ներքին պահանջարկի աճով, հարկային եկամուտների հավաքագրման բարձր տեմպով, նշված գործոնների, ինչպես նաեւ դրամի արժեւորման պայմաններում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազմամբ:

«Կայուն» հեռանկարը պայմանավորված է  առաջիկա տարում եւ միջնաժամկետում կայուն տնտեսական աճի պահպանման՝ գործակալության սպասումներով: Որպես հնարավոր ռիսկեր առանձնացված են Ռուսաստանի՝ որպես ՀՀ հիմնական առեւտրային գործընկերոջ եւ դրամական փոխանցումների հիմնական աղբյուրի, տնտեսական անկման հնարավոր հետեւանքները եւ Ադրբեջանի հետ ռազմական լարվածության պայմաններում առկա գործոնները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաքուն և Երևանը պայմանավորվել են սկզբունքային կետերի շուրջ. Թուրքիայի ԱԳՆ

Հաջորդը

Պատմական ռեկորդ է գրանցվել․ ՊԵԿ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Կատարվեց հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

Հունվարի 22-ին՝ հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ…
Դիտել

Առաջիկայում կլսենք նաև ՀՀ-ում և Հունգարիայում դեսպանների նշանակման մասին․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ իր հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել…
Դիտել

Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման օրերը

Կառավարությունն այսօր ընդունեց ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը։ Այսպես, Կառավարությունը որոշեց հայտարարել 2022 թվականի հոկտեմբերի…
Դիտել

Կներդրվի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգը

Հայաստանում 2023 թվականից մինչև 2025 թվականը կներդրվի քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը թույլ կտա ձևավորել հարմարավետ միջավայր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share