Պարեկային ծառայության մուտքով քաղաքացի-ոստիկան հարաբերությունների նոր մակարդակ ենք ունենալու․ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Տավուշի մարզում ևս տրվել է Պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը:

Միջոցառմանը ներկա են եղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ այլ պաշտոնատար անձինք։

Վարչապետն իր խոսքում բարի երթ է մաղթել պարեկներին և իր խոսքում նշել, որ ոչ մի պարագայում կաշառք չվերցնեն, որովհետև կոռուպցիան է, որ քայքայում է պետության հիմքերը։ Նա նաև շեշտել է, որ իրավազանց քաղաքացուն կարգի հրավիրելով կամ նրա նկատմամբ վարչական տույժ կիրառելով, պարեկները գիտակցեն, որ ոչ թե վատություն, այլ լավություն են անում հասարակությանն ու տվյալ քաղաքացուն։

«Պարեկային ծառայության մուտքով ինչպես Տավուշի, այնպես էլ մյուս մարզերում, քաղաքացի-պետություն, քաղաքացի-ոստիկան հարաբերությունների նոր մակարդակ ենք ունենալու»,-վստահություն է հայտնել վարչապետը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանը տեսակցել է հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին

Հաջորդը

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Արցախ մտնող միակ գազատարը

Առնչվող նյութեր
Դիտել

Եղեգնաձորի երկու բնակչի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝…
Դիտել

Քննարկվում է տոմսային փաթեթներից բոլոր սահմանափակումները հանելու հարցը

Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը հանվել էր նիստի օրակարգից հարցն ավելի համապարփակ քննարկելու նպատակով: Ավագանու`…
Դիտել

Կառավարությունը հաստատել է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին տրամադրվող աջակցության չափը

Կառավարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց աջակցություն կտրամադրի: Նախագծով առաջարկվում…
Դիտել

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրել է Գարեգին Բ կաթողիկոսին

Ադրբեջանի և, միաժամանակ, Կովկասի մահմեդականների առաջնորդ, ազգությամբ թալիշ Ալլահշուքյուր Փաշազադեն մեկնաբանել է Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, ամենայն հայոց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share