ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 50 մլն դրամ արժեքով ապրանքների անօրինական ներմուծման փորձը

Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Միլան-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած 2 քաղաքացու պատկանող ուղեբեռները, ովքեր ընտրել էին մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը:

Քաղաքացիների 5 ուղեբեռի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում վերջիններիս մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 76 անուն ապրանք՝ բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ և այլ աքսեսուարներ։ Հայտնաբերված ապրանքի ընդհանուր արժքը գերազանցել է 50 մլն դրամը:  

Միլանից Երևան ժամանած քաղաքացիների  մոտ չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերելու փաստով  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագություններ՝ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով և տրամադրվել  ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ դեսպանն այցելել է Մատենադարան

Հաջորդը

«Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը գործում է անմիջապես

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է Ադրբեջանի դեմ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ Կիրակոսյանի խոսքով,…
Դիտել

Սահմանազատման հարցերով հանձնաժողովին կից ևս մեկ աշխատանքային խումբ է ձևավորվել

ՀՀ վարչապետի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից…
Դիտել

Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share