Արդարադատության միջազգային դատարանի որոշումը գործում է անմիջապես

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է Ադրբեջանի դեմ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։

Կիրակոսյանի խոսքով, այդ որոշումն ունի պարտադիր բնույթ. «Դա նշանակում է, որ պետությունն անմիջապես պետք է քայլեր ձեռնարկի որոշման հրապարակման պահից: Ժամկետ նշված չէ, բայց դա նշանակում է, որ անմիջապես գործում է»,- ընդգծել է նա:

Կիրակոսյանը դրական է համարել փաստը, որ Հաագայի դատարանի որոշումից հետո շատ երկրների ԱԳՆ-ներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություններ արեցին՝ հղում անելով դատարանի որոշման վրա։

Նրա խոսքով. «Կարծում եմ՝ դրանք կարևոր գործընթացներ են, որոնք պետք է ավելի շատանան, մաքսիմալ պետք է ուժեղացնել ճնշումն այս ուղղությամբ, միակ ճանապարհը սա է, ուրիշ ճանապարհ, ցավոք սրտի, չունենք»։

Ըստ Կիրակոսյանի՝ Հայաստանը թե՛ դիվանագիտական միջոցներով, թե՛ քաղաքական հնարավոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարեկների գործունեությանը միջամտելու համար 20 մեղադրյալներից 12-ը կալանավորվել է

Հաջորդը

Նոր ցնցում Թուրքիայում

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հուշագիր է ստորագրվել

Հունիսի 24-ին Աթենքում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել…
Դիտել

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին 17:00 դրությամբ

Փետրվարի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վանաձորի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։Ջերմուկի խաչմերուկից…
Դիտել

Արբանյակի կառավարումն ամբողջությամբ Հայաստանից կիրականացվի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարել է, թե Հայաստանն ամբողջությամբ ապահովված է հայկական արբանյակի կառավարումը ՀՀ տարածքից…
Դիտել

Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ խոցելի համայնքների բնակչությանը դրամական աջակցություն է տրամադրվել

Դեկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ համագործակցությամբ, տրամադրել է միանվագ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share