Արբանյակի կառավարումն ամբողջությամբ Հայաստանից կիրականացվի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարել է, թե Հայաստանն ամբողջությամբ ապահովված է հայկական արբանյակի կառավարումը ՀՀ տարածքից իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկայով։

Ըստ նրա, կառավարումն իրականացնելու համար հարկավոր է 2023-ին կառավարման կենտրոն ու ընդունիչ կայան ունենալ. «Բացման պաշտոնական արարողություն ուզում ենք անել, երբ ամբողջությամբ և՛ կառավարման կենտրոնը կլինի, և՛ ընդունիչ կայանը։ Դրա համար հիմա շատ չի շրջանառվում այդ նորությունը, որ կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է։ Սպասում ենք մոտակա ամիսների ընթացքում, որ նաև ընդունիչ կայանը ստանանք։ Ամեն ինչ պատրաստ է, մեր գործընկերների մոտ է, թղթաբանական աշխատանքներն են արվում, որպեսզի բեռնափոխադրումն արվի։ Դրանից հետո արդեն ամբողջությամբ կահավորված կլինի»,- նշել է նա։

Ըստ նախարարի՝ այս պահին իրականացվում է կադրերի վերապատրաստման աշխատանք, որպեսզի կարողանանք արբանյակի կառավարումն ամբողջությամբ Հայաստանից իրականացնել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆիլիպ Կիրկորովը հերթական պլաստիկ վիրահատությանն է դիմելու

Հաջորդը

Արմեն Գրիգորյանը Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է պանելային քննարկման

Առնչվող նյութեր
Դիտել

Մայր Աթոռի միաբաններն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ…
Դիտել

Ուզում եմ ապագա սերունդներին թողնել Հայաստանի «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական». Նիկոլ Փաշինյան

Մենք խոսում ենք տարածքային ամբողջականության ճանաչման մասին և քայլ-քայլ գնում ենք։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Մանուկ…
Դիտել

Այսօրվանից ուժի մեջ են մտնում նոր սահմանափակումները

Այսօրվանից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն…
Դիտել

Արդարադատության փոխնախարարի խոսքը, խեղաթյուրել են 

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով փոխնախարար Արմենուհի Հարությունյանի՝ ԱԺ-ում երեկա արած հայտարարությունները։ «Երեկ Ազգային ժողովում տեղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share