ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 9-ին հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել տրամադրել կոնտակտային անձանց տվյալներ, որպեսզի համատեղ աշխատանքի արդյունքում մինչև 2022 թվականի մարտ ամիսը ավարտին հասցվեն անհրաժեշտ միջոցառումները և մեկնարկի գործընթացը:

Հանդիպմանը դիտարկվել են բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները: ՊԵԿ ղեկավար կազմը, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով, պատրաստակամություն է հայտնել երկկողմ, 24 ժամյա ռեժիմով կապ պահպանել իրանցի գործընկերների հետ: Այդ նպատակով կողմերը կփոխանակվեն համապատասխան ստորաբաժանումների կոնտակտային տվյալներով։

Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ Հայաստանի և Իրանի միջև գործակցության զարգացմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում, և ՀՀ կողմից գործադրվելու են բոլոր ջանքերը՝ դրանք առավել զարգացնելու ուղղությամբ։

Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել են նաև «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակը, էլեկտրոնային միջավայրում հայտարարագրման ամբողջական գործընթացը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող նորարարական գործիքակազմը։ Անդրադարձ է կատարվել մեծ ծավալի տվյալների (Big Data) անալիտիկ հաշվետվությունների համակարգին, իրական միջավայրում ցուցադրվել են սահմանային անցման ժամանակահատվածի հսկողության, մաքսային հսկողության ընթացակարգերի մշտադիտարկման և հաշվետվողական այլ համակարգեր։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ և բազմակողմ հարթակներում ակտիվ քննարկումներ ծավալել գործակցության 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բախվել են բեռնատարներ

Հաջորդը

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների

Առնչվող նյութեր
Դիտել

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր խոստումը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է…
Դիտել

Բյուրականի աստղադիտարանը նշում է հիմնադրման 75-րդ ամյակը

75 տարի առաջ՝ 1946 թվականին, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, իր գործունեությունն է սկսել Բյուրականի աստղադիտարանը, որի առաջին տնօրենն…
Դիտել

Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված տարաձայնություններով. Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը թողնում է փոխվարչապետի պաշտոնը։ Այդ կապակցությամբ նա գրառում է արել ֆեյսբուքում։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ընտրական գործընթացի մեկնարկին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share