Բյուրականի աստղադիտարանը նշում է հիմնադրման 75-րդ ամյակը

75 տարի առաջ՝ 1946 թվականին, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, իր գործունեությունն է սկսել Բյուրականի աստղադիտարանը, որի առաջին տնօրենն է եղել հենց ինքը՝ անվանի գիտնականը։ Իսկ 1998 թվականից Բյուրականի աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։

Իր ստեղծման օրից մինչ օրս աստղադիտարանն ակտիվ միջազգային համագործակցություն ունի տասնյակ երկրների հարյուրավոր աստղադիտարանների հետ: Այստեղ անցկացվել են բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) մի շարք գիտաժողովներ։

2013 թ․ ՀՀ կառավարության կողմից Բյուրականի աստղադիտարանին տրվել է ՀՀ Ազգային արժեքի կարգավիճակ։ Իսկ 2015 թ․ Միջազգային աստղագիտական միության կողմից աստղադիտարանին շնորհվել է հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ։ Այն աշխարհի 11 աստղագիտական տարածաշրջանային կենտրոններից մեկն է։

Գիտական տուրիզմի տեսանկյունից ևս Բյուրականի աստղադիտարանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: 2016թ․ Միջազգային աստղագիտական միության կողմից այն ճանաչվել է որպես աշխարհում աստղագիտական տուրիզմի նախաձեռնող։

Աստղադիտարանում գործում է նաև Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ՀՎԱ, ArVO)։ Այն ստեղծվել է 2005թ․ և հանդիսանում է Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (ՎԱՄԱ, IVOA) 19 ազգային նախագծերից մեկը։

Աստղադիտարանի ճարտարապետական համալիրը բաղկացած է վարչական շենքից և աստղադիտակների աշտարակներից։ 1940-1950-ականներին կառուցված շենքերի նախագծերի հեղինակը Սամվել Սաֆարյանն է, իսկ 1960-1980-ականներինը՝ Սարգիս Գուրզադյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոստիկանության զորքերի հերթական զորախումբն է մեկնել մարտական հերթապահության

Հաջորդը

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

Առնչվող նյութեր
Դիտել

Կորած պայմանագրային զինծառայողների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանի գլխավոր դատախազությունը միջդիրքային տարածքում 2 պայմանագրային զինծառայողների կորելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն…
Դիտել

Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը

Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։ Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի…
Դիտել

Վրաստանը և Մոլդովան դիմում են ԵՄ-ին արագ անդամակցելու համար

Վրաստանը արագացված ընթացակարգով Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։ Այն, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share