ՊԵԿ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է Միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի օգնականի հետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի օգնական  Էլիոթ Քանգի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է մաքսային ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի և ԱՄՆ տարբեր գերատեսչությունների գործակցության ամրապնդումը։ Կողմերն անդրադարձել են նաև Արտահանման վերահսկման և հարակից սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) շրջանակում համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերին։

ՊԵԿ նախագահը հանդիպել է նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ օպերատիվ տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր։ Միաժամանակ, կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության վերլուծության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հետաքննության վերաբերյալ տեղեկատվության երկկողմ իրազեկման կարևորությունը։ Հանդիպմանը դիտարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների շարունակական վերապատրաստումների իրականացման հնարավորությունները։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել բարձր մակարդակի հանդիպումները դարձնել շարունակական՝ երկու երկրների մաքսային ծառայության ոլորտներին առնչվող ընթացիկ խնդիրներին արագ լուծումներ տալու նպատակով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հարձակման է ենթարկվել Կուրսկի օդանավակայանը

Հաջորդը

Հայտնի է ինչպես են անվանել իրենց երեխային Լեւոն Արոնյանն ու իր ընտրյալը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և կոչերը կպատժվեն 12-15 տարի ժամկետով. նախագիծ

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում…
Դիտել

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում շուկայում հայտնված մսամթերքն առգրավվելու և ոչնչացվելու է

Հանրապետությունում միս-մսամթերքի իրացման շուկայում դեկտեմբերի 6-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ։ Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս…
Դիտել

Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի մոտ ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։ «Սա պետք է մտահոգի նաև…
Դիտել

Վահրամ Դումանյանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի թշնամական գործողությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնական նամակ է հղել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share