Պետդեպն-ն ու ՆԱՏՕ-ն ողջունել են Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպումը

Երեկ Մոսկվայում կայացած Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը ողջունել է Ամերիկայի միացյալ նահագների պետքարտուղարությունը: ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը հայ-թուրքական ընթացիկ երկխոսության և այս հարցում Վաշինգտոնի դիրքորոշման մասին հայտարարել է, որ ջերմորեն ողջունում են հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար:

ՆԱՏՕ-ն եւս ողջունել է Մոսկվայում հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը: Այս մասին «Թվիթեր»-ի էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշտական ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում: Մենք քաջալերում ենք Անկարային և Երևանին հետագա ջանքեր գործադրել»,- գրել է Խավիեր Կոլոմինան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ խաղաղապահները վերադարձել են

Հաջորդը

ՀԾԿՀ պարզաբանումը բնական գազի սակագների վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում ներկայումս գործող համար 20 ավտոբուսային երթուղու փոխարեն կշահագործվի երկու երթուղի

Երևանի Ավան վարչական շրջանի բնակչության տրանսպորտային սպասարկման բարելավման նկատառումով, ներկայումս գործող համար 20 ավտոբուսային երթուղու (Նոր Նորքի 7-րդ…
Դիտել

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Հանդիպման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share