Պետք է նստել եւ հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր հարցերը. Լավրովն անդրադարձել է հայ-ադրբեջանական խնդրին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօրվա ասուլիսի ժամանակ պատասխանել է հարցին թե արդյոք վերջին օրերին ադրբեջանական սահմանային սադրանքները Հայաստանի նկատմամբ կապված էին Ղազախստան հայ խաղաղապահներ գործուղելու հետ: Լավրովը նշել է, որ Ղազախստան հայ խաղաղապահներ գործուղելու առումով թե Բաքվի եւ թե Անկարայի պաշտոնական օղակների կողմից նյարդային արձագանքներ չի նկատել:

«Անկարայում միայն եղել է Էրդողանի խորհրդականի, այս պահին անունը չեմ հիշում, մեղմ ասած անհասկանալի արձագանքը, որը դատապարտել էր Ղազախստանի գործողությունները կապված ՀԱՊԿ-ին դիմելու հետ: Եւ մենք խնդրել ենք մեր թուրք գործընկերներին պարզաբանել թե դա ինչ է նշանակում: Բայց ընդհանուր առմամբ Թուրքիայի պաշտոնական օղակները որեւէ բասացական մեկնաբանություն չեն արել, ինչպես եւ Ադրբեջանի պաշտոնական օղակները»:  

Լավրովը նաեւ նշել է, որ Ռուսաստանը կողմ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որքան հնարավոր է արագ սկսվի սահմանի դելիմիտացիան:

«Սա չի վերաբերում է Ղարաբաղի հարցին, սա բացառապես երկկողմանի հարց է։ Մենք մոտ մեկ տարի առաջ առաջարկել ենք այդ հարցը կարգավորել ստեղծելով դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով: Հաշվի առնելով, որ Ռուսաստանի գլխավոր շտաբում եւ այլ կառույցներում կան խորհրդային միության տարբեր ժամանակների քարտեզներ՝ մենք առաջարկել են որպես խորհրդատու հանդես գալ այդ հանձնաժողովում»:   

Լավրովը նշել է նաեւ, որ երեկ շփվել է հայ գործընկերոջ հետ եւ առաջարկություններ է ներկայացրել կողմերին: Ըստ Լավրովի որպեսզի հանձնաժողովը ստեղծվի անհրաժեշտ է նախեւառաջ որոշ պայմանների շուրջ համաձայնության գալ: Այդ պայմանների առումով կան անհամաձայնություններ եւ դրանք այսօր քննարկվում են: Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքրորոշումը շատ պարզ է՝ պետք է նստել եւ հանձնաժողովի շրջանակներում լուծել այն բոլոր հարցերը որոնք մինչեւ այսօր համաձայնեցված չեն:  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Ադրբեջանի պահվածքը

Հաջորդը

Բերձորի բնակիչը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ում ստացված վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ-ի կողմից. Պետդուման նախագիծ է ընդունել

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել…
Դիտել

Այսօր Մյունխենում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը միասին կմասնակցեն պանելային քննարկմանը

Այսօր երեկոյան Մյունխենում տեղի կունենա պանելային քննարկում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Իրակլի Ղարիբաշվիլիի ու ԵԱՀԿ ԳՔ Հելգա Մարիա…
Դիտել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռախոսազանգ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share